▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգլիական «Լիվերպուլը» կրկին սկսել է մտածել Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մասին

armfootball.com-ը գրում է. Անգլիական «Լիվերպուլը» կրկին սկսել է մտածելՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ  Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մասին:

Բրիտանական Metro պարբերականը, նույնիսկ, նշում է, որ մերսիսայդցիները վերսկսել են բանակցությունները Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հետ կապված: Աղբյուրը հիշեցնում է, որ դեռեւս 2013-ին կողմերը կարող էին համաձայնության գալ, սակայն Մխիթարյանը տեղափոխվեց «Բորուսիա»:

Ավելին, աղբյուրը մեջբերել է հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի խոսքերը: Հիշեցնենք, որ Ռայոլան ավելի վաղ հայտնել էր, որ ինքը սպասում է, որ Հենոն ամռանը կորոշի հեռանալ Դորտմունդից: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ անձամբ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր գրառում եւ հայտնել էր, որ հոգով ու սրտով «Բորուսիայի» հետ է:

Բրիտանացի հոդվածագիրը շարունակելով թեման՝ նշել է, որ Ռոջերսը Մխիթարյանին տեսնում է Սթիվեն Ջերարդինփոխարինողի դերքում, ով ամռանը տեղափոխվելու է «ԼԱ Գելեքսի»:

Բացի այդ, ասվում է, որ Յուրգեն Կլոպը այնքան էլ գոհ չէ Հենրիխի տրանսֆերից, ում համար ակումբը 16 ամիս առաջ վճարել է 24 միլիոն ֆունտ ստերլինգ գումար: Ասել է, թե սպասելքիներն այլ են եղել, որոնք ներկա պահին ոչ մի կերպ չի արդարացնում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:

Հավելենք, որ Մխիթարյանի նկատմամբ ունեցած հետաքրքրվածության մասին հայտնել են նաեւ իտալական Թուրինի «Յուվենտուսի» ներկայացուցիչները: Ավելի, հավանականությունը մեծ, որ եթե Հենոն, ի վերջո, որոշի հեռանալ Դորտմունդից ավելի շուտ կարող է հայտնվել Թուրինում, քան՝ Լիվերպուլում: Չէ՞ որ հենց իրադարձությունների նման զարգացում է ակնկալում գործակալ Մինո Ռայոլան, ով շատ ջերմ հարաբերությունների մեջ է իտալական ակումբի ղեկավարների հետ, մասնավորապես, տնօրենների խորհրդի անդամ Պավել Նեդվեդի հետ: Հիշեցնենք, որ չեխ նախկին ֆուտբոլիստի գործակալը նույնպես Մինո Ռայոլան է եղել:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more