▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ կորած 29-ամյա տղամարդու դին գտել են քայքայված վիճակում՝ Հաղթանակ զբոսայգու տարածքում

Երեկ Երևանում դի է հայտնաբերվել։ Shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու տարածքում դեռ սովետական տարիներին գործող, այժմ չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում դի կա։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են ամբողջովին քայքայված տղամարդու դի։  Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը, նա այս տարվա մայիսի 18-ից որպես անհայտ որոնվող 29-ամյա Է. Շ-ն էր։  Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, իսկ նրա անհետ կորելու փաստով հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։  Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ոստիկանությունն էլ հայտնում է, որ Է. Շ-ն Էդուարդ Շխյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more