▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրաժեշտ է, որ հայերը նյութական փոխհատուցում տան սպանված հովվի ընտանիքին.Պահանջում են Թուրքիայից

Օրեր առաջ հայ-թուրքական սահմանը հատած և ռուս սահմանապահների կողմից գնդակահարված թուրք հովվի` Մուստաֆա Ուլքերի հետ կապված միջադեպը շարունակում է մնալ Թուրքիայի փորձագիտական ու լրագրողական քննարկումների օրակարգում:

Թուրքական «Հաբերվաքթիմ» լրատվական կայքը այդ հարցով զրուցել է «Լոբբիստական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (LOBİSAV) ղեկավար Էրջյումենք Քըլըչը: Նա նշել է, որ հայերն ու հրեաները կարծեք թե ավանդույթ են դարձել թուրքերի հանդեպ վատ վերաբերմունքը: Քըլըչն իր հայերնակիցներից պահանջել է անտարբերության չմատնել հովվի սպանության դեպքը:

«Աշխարհի 22 երկիր հայկական բանաձև է ընդունել, 30 երկիր Հայոց ցեղասպանության հուշարձան է կանգնեցրել, բայց այսօր բոլոր այդ երկրները լռում են: Հարկավոր է լռության չմատնել տեղի ունեցած վերջին դեպքը (հովվի սպանոոթյուն-խմբ): Անհրաժեշտ է, որ պետական մակարդակով այն պահվի օրակարգում: Անհրաժեշտ է, որ հայերը նյութական փոխհատուցում տան սպանված հովվի ընտանիքին: Պետք չի միայն ճառերով բողոքել, հարկավոր է կառավարության դիվանագիտական քայլերով կոնկրետ միջամտություն ցույց տալ»,- ասել է թուրք փորձագետը` ընդգծելով, որ ինչպես Մավի Մարմարայի դեպքի ժամանակ կոշտ ռեակցիա ցույց տվեցին Թուրքիայի քաղաքացիներ սպանած Իսրայելին, նույնը պետք է անեն հիմա հայերի դեմ:

Նշենք, որ «LOBİSAV» կենտրոնը գրասենյակներ ունի Ստամբուլում և Վաշինգտոնում։

2015-ին ընդառաջ այս կենտրոնն իրականցնում է լոբբիստական գործունեության մոբիլիզացում թուրք հասարակության շրջանում: Նպատակադրվել են բողոքներ հղել այն երկրների նախագահներին, նախարարներին, պաշտոնատար անձանց, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներ տեղադրել: «Ազգային մոբիլիզացիա» անունը կրող շարժումը նախատեսված է նաև սպասարկել նաև Ադրբեջանի շահերը ղարաբաղյան հարցում. գրում է Ermenihaber.am-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more