Այսօր Անթալիայում հունվարի 25-31-ն ընթանացող 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով GD TENNIS CUP WOMEN'S ներկացուցչական միջազգային մրցաշարում ՀՀ թիվ 1 ռակետ , ՀՀ բազմակի չեմպիոնուհի , WTA-ի մենախաղի վարկանիշային ցուցակում այս շաբաթ 735-րդ տեղը զբաղեցնող 22-ամյա երևանցի Անի Ամիրաղայանը մենախաղի կիսաեզրափակչում եզրափակչի ուղեգիրը վիճարկեց տանտերերի՝ Թուրքիայի ներկայացուցիչ ՝ 19-ամյա Այլա Ակսուի հետ ,ով վարկանիշային ցուցակում 401-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Հայ թենիսիստուոհին չերկչելով վարկանիշային ցուցակում իրենից նկատելիրորեն ՝ 334 տեղով վեր գտնվող թուրք թենիստուտհուց 1 ժամ 3 րոպե տևած մրցամարտում 6:3,6:3 հաշվով համոզիչ հաղթանակ տանելով մրցակցի նկատմամբ մտավ եզրափակիչ :
Սա ստուգատեսում Ամիրաղյանի տոնած արդեն 6-րդ անընդմեջ հաղթանակն էր ,որը նրան արդեն վարկանիշային թանկարժեք 7 միավոր է պարգևել:
Նա Անթալիայի նախորդ շաբաթվա՝ միջազգային մրցաշարում ՝CORAL TRAVEL CUP WOMEN'S-ում ՝ մենախաղում քառորդ եզրափակիչ էր մտել ու վարկանիաշային 2 միավոր էր վաստակել; Այնպես,որ Անին վերջին 2շաբաթներում իր վարկանիշային միավորների պաշարը ավելացրել է 9 -ով ,ու հաջորդ շաբաթվա սկզբում մենախաղի դասակարգման ցուցակում զգալիորեն առաջադիմելով կարող է բարձրանալ մինչև 641-րդ հորիզոնական:
Նկատենք որ Անթալիայում ավարտին մոտեցող այս ստուգատեսի հիմնական ցանցի մրցաշարում Անին արդեն 4 հաղթանակ է տարել և մեկը մյուսի ետևից պայքարից դուրս է մղել՝ 1/16-րդ փուլում ՝ 18-ամյա շվեյցարուհի Չիարա Գրիմիի հետ ,ով WTA-ի մենախաղի դասակարգման աղյուսակում 1167-րդ տեղումէ, 1/8-րդ փուլում ՝ CORAL TRAVEL CUP WOMEN'S մրցաշարի մենախաղի հաղթող 21-ամյա մակեդոնուհի Լինա ն, ով դասակարգման աղյուսակում 343-րդ հորիզոնականում է , քառորդ եզրափակչում էլ ՝ 23-ամյա հունգարուհի Վանդա Լուկաչին, ով WTA-ի մենախաղի վարկանիշային ցուցակում հիմա 511-րդ տեղն է զբաղեցնում:
Վաղը է հունվարի 31-ին մրցաշարի մենախաղի եզրափակչում Անի Ամիրաղյանը ստուգատեսի գլխավոր մրցանակը կվիճարկի Էրայդին Բասակ (Թուրքիա)- Ժոզեֆին Բուալեմ (Ֆրանսիա )զույգի հաղթողի հետ: Այժմ ընթնանում է այս զույգի կիսաեզրափակչի հանդիպման 2-րդ խաղափուլն ու հաշիվը 3:1 է հօգուտ տանտերերի պատվիրակի: Իսկ 1-ին խաղափուլում 6:4 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ՝ 19-ամյա Բասակն ,ով վարկանիշային ցուցակում ներկայումս զբաղեցնում է 263-րդ տեղը: Նրա մրցակցուհին ՝22-ամյա ֆրանսուհի Բուալեմն առայժմ նույն ցուցակում հանգրավել է 493-րդ հորիզոնականում:
Անի Ամիրաղյանը՝ Անթալիայի մրցաշարի եզրափակիչում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Սպորտ more
more
more
more
more
more
more


