Հաղորդավար, հանդիսավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կառլենին ու Անիին, համեմատաբար, կարճ ժամանակ եմ ճանաչում՝ մի քանի տարի։ Բայց, կարող եմ ասել, որ նրանք իմ՝ վերջին տարիների մարդկային ձեռքբերումներն են․ դրական մարդիկ, հիանալի ծնողներ և հրաշալի ընկերներ։
Անիին 2 ամսով կալանք տալը (երբ տանը նրան 2 և 4 տարեկան երեխաներ են սպասում ու երբ Անին ընդհամենը կասկածվում է տնտեսական հանցագործությանն օժանդակելու համար), մեղմ ասած անհասկանալի է։ Ի՞նչ պետք է աներ Անին տան պայմաններում կամ, ասենք, երեխաների հետ խաղալիս՝ քննությանը միջամտելու համար։
Գրեք ձեր տարբերակները․․․