Աչքներս լույս, կհարցնեք ինչու՞, ինչի՞ համար: Բա քի՞չ է, էլի խոսելու թեմա ունեցանք ու էն էլ Անժելայի մասին: Նարեկ Մինասյան ֆեյսբուքյան օգտատերը, որ իր իսկ հավաստմամբ հիմա Հոլանդիայում է, տեղի փաբերից մեկում տեսել է պոռնո Անժելա Սարգսյանի մասնակցությամբ... Ախչիիիիիիիիիիիիիիիի…Ու ազգս համայն էսա ուր որ է կալեկոծվի, կմոռանա գազի թանկացումը, պետական պարտքը էլեկտրականության, տրանսպորտի ու ինչ իմանամ` նույնիսկ զուգարանի թղթի թանկացումներն ու համակ բարոյականություն դարձած կսկսի խոսել, քննարկել, բամբասել ու կդարձնի համազգային իրադարձություն ... Նույնիսկ էս աննշան հաղորդագրությանն արդեն քաղաքական աստառ տվողներ էլ են եղել ... Մի խոսքով, եկեք մեր իրականությանն ու կյանքին մի քիչ լուրջ վերաբերվենք, լա՞վ: Թե չէ ի՞նչ մի թեմա ենք գտել ինչ- որ մի ... հիմա ասել էի, թե ով ինչ է արել, որ այս կարգի համահայաստանյան կամ համահայկական տվայտանքների ենք պատրաստվում: Ավելի կարևոր ու հետաքրքիր բաներ կան այս կյանքում, քան Անժելաներն ու էդ տիպի մարդկային առանձնյակները:
Հեղինակ` Արմ Հակ