▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարևանները բողոքում են աստղային զույգից

Անժելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարևանները բողոքում են աստղային զույգի աղմկոտ կյանքից, հատկապես հարևանությամբ ապրող մարդկանց անհանգստացնում ն մասնավորապես զույգի մոտոցիկլետներով և ավտոմեքենաներով լողափին շատ մոտ սլանալու սովորությունը. տեղեկացնում է mignews.ru-ն: Կաթոլիկական Զատկի կիրակին Բրեդ Փիթին լուսանկարել էին, երբ նա մեքենա վարել էր սովորեցնում որդուն` Նոքսին: Այդ նույն ժամանակ նրանցից մի փոքր հեռու Փիթի և Ջոլիի մյուս երկու երեխաները` Մեդոքսը և Պաքսը զվարճանում էին ծնողների շքեղ ամառանոցի մոտ գտնվող լողափում` մոտոցիկլետներ վարելով: Սակայն նահանգի օրենսդրությամվ տրանսպորտային նման միջոցներն արգելված են: Բանն այն է, որ Փիթի և Ջոլիի ամառանոցը Գավիոտայի պետական արգելոցի մոտ է գտնվում, որը համարվում է բնության պահպանվող տարածք: Իսկ հարևաններին դուր չի գալիս նաև այն փաստը, որ դերասանները թույլ չեն տալիս մարդկանց մուտք գործել իրենց ամառանոցի հարևանությամբ տեղակայված լողափ` չնայած որ այդ լողափը նրանց սեփականության տարածքում չի գտնվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more