▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անջելինա Ջոլին փնտրում է առանց դաջվածքների տղամարդկանց

kinoafisha.ua-ն գրում է,որ Անջելինա Ջոլին «Անպարտելին» նոր ֆիլմի նկարահանումների համար ակտիվորեն ձեռնամուխ է եղել դերասանների քասթինգին: Դերասանուհին համագործակցության է հրավիրում 17-50 տարեկան նիհար ավստրալացի տղամարդկանց պատերազմի համակենտրոնացման ճամբարում գերիների զանգվածային տեսարանների համար:

 

Թեկնածուները պետք է պատրաստ լինեն փոխել սանրվածքը, ինչպես նաև չպետք է ունենան դաջվածքներ:

 

Ֆիլմի համար Անջելինան հրավիրում է նաև 17-50 տարեկան ճապոնացիների՝ վերահսկիչների դերում խաղալու համար: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում, դերասանական ունակություններ անհրաժեշտ չեն: Հիշեցնենք, որ իր ֆիլմում Անջելինա Ջոլին ցանկանում է ցուցադրել ամերիկյան հերոս Լուի Ձամպերինիի պատմությունը. իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Դերասանուհին այժմ զբաղված է նաև նկարահանումների համար տեղանքի ընտրությամբ, և ինչպես միշտ գրեթե ամենուր նրան ուղեկցում են երեխաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more