▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկառավարելիները կամ они вышли из под контроля. Կարեն Թումանյան

Не доверяй критину создать шедевр, а вдруг, это у него получится. (Ежи Лец)
Մաքիավելիական խաղեր  կամ ամեն ինչ սկսվում է այսպես:Սկզբում միշտ ամեն ինչ հարթ է գնում: Կուսակցական խաղերում նորեկներից շատերը, որպես  կանոն սկզբում ցույց են տալիս իրենց լավագույն կողմերը, ժողովրդական լեզվով ասած «պատռում են իրենց», որպեսզի լավ տպավորություն թողնեն կուսակցական, թե քաղաքական որևէ ուժի, ղեկավարի, կամ առաջնորդի մոտ: Այնպիսի տպավորություն են թողնում, որ ավելի լավ հնարավոր չէ, որպեսզի շարքային անդամը իրեն դրսևորի: Այդ սկզբնական էտապում նրանք ընդհանրապես զերծ են մնում  որևէ ամբիցիոզ քայլերից, ընդհակառակը ,ամեն պատեհ  կամ անպատեհ առիթով ցույց են տալիս իրենց անմնացորդ նվիրվածությունը կուսակցությանը և անձամբ կուսակցության առաջնորդին:

Նրանք սկզբից շարժվում են «ինձ ոչինչ բացի կուսակցության ռեյտինգի բարձրացումից պետք չէ» սկզբունքով: Հետո, կամաց-կամաց ամրապնդելով իրենց գողտրիկ տեղը կուսակցության ներսում, սկսում են աշխատել  իրենց իմիջի վրա, ստեղծելով մի կարծրատիպ, որի իմաստը հետևյալն է «առանց ինձ կուսակցությունը դժվարություններ կունենա»: Հետո գալիս է մի պահ, երբ իրենց ընդվզումները, ինչ-որ շոշափելի արդյունք են տալիս կուսակցության հեղինակության բարձրացման վրա: Բնականաբար, նրանց հետ սկսում են հարգանքով վերաբերվել: Հետո գալիս է ընտրությունների ժամանակը, ժամանակ, որը յուրաքանչյուր կուսակցության համար « կյանքի և մահվան կռիվ է»: Հենց այստեղ նրանք, բառիս բուն իմաստով, կոտորելով իրենց «24 ժամը»  քչություն է անում, թե չէ ես ավելիին եմ ընդունակ տարբերակով շարունակում են իրենց հաղթական ուղղին:

 Հիմա եկեք վերցնենք այն տարբերակը, երբ կուսակցությունը այնումենայնիվ որոշակի հաջողությունների է հասնում այդ ընտրությունների ժամանակ, ինչ է կատարվում մեր նորեկ հերոսների հետ: Այստեղ տեղն է հիշելու տաղանդաշատ Ստանիսլավ Եժի Լեցի մոգական աֆորիզմը «Не доверяй критину создать шедевр, а вдруг, это у него получится»: Հենց այդ պահից սկսած նորեկը դառնում է ամբիցիոզ, նա սկսում է հիշել, թե  ինչքան ներդրում է ունեցել կուսակցության համար: Այնուհետև նա արժանագույնս պարգևատրվում է, ստանալով ինչ-որ մի պորտֆել կամ մանդատ: Բայց նա դրանով չի բավարարվում: Նա արդեն ավելորդ է համարում առաջվա նման առավոտից երեկո պիտանի լինել կուսակցությանը, սկսում է աշխատել «թող հիմա էլ նորեկները իրենց Ճղեն» սկզբունքը: Հաջողություններից տոգորված նա սկսում է արդեն գնահատականներ տալ կուսակցության ղեկավարներին, այն ղեկավարներին, որոնք իր համար սկզբում անհասանելի էին: Կամաց-կամաց նա դառնում է անկառավարելի, իսկ կուսակցությունը ստիպված միշտ հիշում է նրա անձնուրաց աշխատանքը այն ընտրությունների ժամանակ և ոչ մի կերպ չի կարող համակերպվել, այն մտքի հետ, որ այս մարդուց կարելի է ուղղակի ազատվել, քանզի նա այլևս օգուտ չի բերում:
Հ.Գ. Հարգելի ընթերցող, սա իհարկե համատարած բնույթ չի կրում, բայց  որ կան այսպիսի մարդիկ և նրանք քիչ չեն, դա անժխտելի է, և հենց այսպիսի մարդիկ են հանդիսանում յուրաքանչյուր կուսակցության անհաջողությունների հիմնական պատճառը:

Կարեն Թումանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more