▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ապօրինին Քոչարյանի գույքն է». Սուքիասյանը սկսեց գոռգոռալ լրագրողի վրա

Ձեզ թող պաշտպանեն «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները․ լրագրողը՝ Խաչատուր Սուքիասյանին․ ՔՊ-ական պատգամավորի ճեպազրույցը՝ տեսանյութում։

«Այս օրերին խոսվում է ապօրինի գույքի բռնագանձման մասին ու հանկարծ հայտնվում է ձեր ընտանիքի հետ կապված այս պատմությունը....»,- ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ընդհատեց 5-րդ ալիքի լրագրողի հարցն ու սկսեց գոռգոռալ. «Դուք անհարմար չե՞ք զգում. ապօրինի գույքը ձեր 5-րդ ալիքի սեփականատիրոջն ա, մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով, ձեր սեփականատերը՝ գող, ավազակ, կյանքում ոչ մի բան չի արել այս երկրի համար, միլիարդավոր դոլարներ ունի, դուք իրավունք չունեք լրատվություն կոչվելու, ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ գնացեք միլիարդները բերեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more