▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 1-ից ԼՂՀ-ում անիշխանության շրջան է սկսվում. «Հրապարակ»

«ԼՂՀ խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի փուլը մեկնարկում է ապրիլի 1-ին: Ոչ, անշուշտ, թեման ծիծաղելի չէ, և Ծիծաղի օրվա հետ առնչությունն էլ պատահական է ստացվել, բայց զավեշտն այն է, որ ողջ իշխանական համակարգը ներգրավված է այս ընտրություններում: Ավելին՝ նրանք բոլորն այս օրերին արձակուրդի դիմումներ են գրել, որպեսզի չմեղադրվեն ադմինիստրատիվ ռեսուրսը քարոզչական նպատակներով օգտագործելու մեջ:

 

Արդյունքում, կարելի է ասել, Ղարաբաղում անիշխանության շրջան է սկսվում: Այսպես, պատգամավորի թեկնածու են առաջադրվել ԼՂՀ վարչապետը, փոխվարչապետը, վարչապետի վերահսկողության ծառայության պետը. Աժ նախագահը, փոխնախագահը, նախագահի խորհրդականը, Ստեփանակերտի քաղաքապետը՝ իր տեղակալներով, համալսարանի ռեկտորը, մի քանի դեկաններ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more