▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Գյուլերը հիվանդանոց է տեղափոխվել

Երեկ երեկոյան պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը տեղափոխվել է Ստամբուլի Շիշլիի թաղամասում գտնվող հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը, պատճառը եղել է  երիկամային անբավարարությունը: Այժմ Գյուլերը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Գրում է ermenihaber.am-ը:

Գյուլերի առողջական դրության մասին տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ լուսանկարիչը երկար ժամանակ է՝ բուժում է ստանում երիկամային հիվանդության դեմ:

«Երեկ էլ Գյուլերը հիվանդանոց էր եկել բուժումը ստանալու համար, սակայն նրա ճնշումը ցածր է եղել, և բժիշկները որոշել են  բուժումը կատարել մասնագիտական հսկողության տակ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Սոցցանցերում, հատկապես Twitter-ում լուրեր էին տարածվել, թե հայտնի լուսանկարիչը մահացել է, ինչի կապակցության թուրքական սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց ցավակցությունն էին  հայտնել:

Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում:  1950 թվականից սկսել է զբաղելլրագրությամբ: Նրա լուսանկարները բազմիցս ցուցադրվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում,Ֆրանսիայում և բազմաթիվ այլ երկերներում:  Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել էայնպիսի հայնտիների, ինչպիսիք են Ուինսենթ Չերչիլը, Առնոլդ Թոյնբը,Պիկասոն, ՍալվադորԴալին, Ալֆրեդ Հիչքոքը, Մարիա Կալլասը,  Վիլյամ Սարոյանն ու Փարաջանովը ևբազմաթիվ այլ հայտնիներ:

Արա Գյուլերին 2013-ին շնորհվել է ոսկե մեդալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more