▲ Դեպի վեր

Friday, 25.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Արաբաթն Անթալիայից ճշգրտեց` Ադրբեջանից գնացքով եկող ապրանքները Հայաստան մուտք գործելիս չեն կանգնելու և չեն զննվելու»

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամանակին իբր միջանցք չտվող պարագլուխը Մեղրիում խոսում էր ադրբեջանական երկաթգծի միջոցով միլիարդներ աշխատելու հեռանկարից: Քանի որ որևէ դիմադրության չհանդիպեց, արդեն այսօր Արաբաթն օգնության հասավ շեֆին և Անթալիայից ճշգրտեց` Ադրբեջանից գնացքով եկող ապրանքները հայտարարագրվելու են հենց Ադրբեջանում, իսկ Հայաստան մուտք գործելիս չեն կանգնելու և չեն զննվելու: Կարելի է ենթադրել` Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան լոլի՞կ է առաքվելու, թե՞, ասենք, զինամթերք: Գործակցելո՞ւ են ՀՀ սահմանապահների ու մաքսավորների հետ, թե՞ իրենց «թարս նայելու» պատրվակով սադրանք են հրահրելու ու էսկալացիայի հիմք ստանան: Ամեն ինչ առավել քան կանխատեսելի է ու իրագործվելու է ճիշտ և ճիշտ Բերձորի միջանցքի աստիճանական զավթման սցենարով:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more