Միացյալ Արաբական Էմիրություններում կրոնական իշխանությունները հայտնել են իրենց որոշման մասին, այն է` բնակիչներին արգելվում է Մարս թռչել: Որոշումը նրանք բացատրել են հետևյալ կերպ.
-Ճանապարհորդություն դեպի Կարմիր մոլորակ` առանց վերադարձի, արգելվում է: Կյանքին վտանգ սպառնացող նման ճանապարհորդությունն իսլամում անընդունելի է: Բացառված չէ, որ Մարսում հայտնված մարդը կարող է և չապրել: Իսկ նա, ով ուղևորվում է Մարս` անտեղի մահանալու է: Նման, ինչպես նաև ինքնասպանության դեպքում, անդրշիրիմյան աշխարհում ծանր պատիժ է սպասվում,-ասել է կրոնական իշխանության ներկայացուցիչներից մեկը: