▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արածեք, կովեր, ժամանակը կարճ է»

2020 թվականի տարեվերջին, Asekose.am-ը, որ արդեն 15 տարի յութուբյան հարցազրույցների շարք է ներկայացնում, որոնք նաև հեռարձակվում են հեռուստատեսությամբ, որոշեց՝ հնարավորինս կրճատել շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ զրույցների շարքը կամ դրանք կազմակերպել՝ հազվադեպ, քանի որ վստահ էինք, որ 44-օրյա պատերազմից ու հայրենիքի մի մասի կորուստից հետո՝ հայ հանրությանը աստղերի կյանքը չէ, որ պետք է հետաքրքրի, այլ բազում այլ թեմաներ, որոնց սկսեցինք անդրադառնալ յութուբյան հարցազրույցներով՝ զոհված հերոսների ծնողներին խոսքի իրավունքի տրամադրում, հաշմանդամ զինծառայողների խնդիրների ներկայացում, գերի ընկած զինվորների՝ հանրությանը վերաինտեգրվելու խնդիրներ, Հայրենիքին ու Հայկականին վտանգող երևույթների բարձրաձայնում և այլն․․․

Գրեթե հենց այդ ժամանակ էր, որ համացանցում հայտնվեցին նոր հարցազրույցավարներ, որոնք շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ էին զրուցում՝ հիմնականում նույն թեմաների շուրջ, որոնց մասին մենք զրուցել էինք տարիների ընթացքում․․․Մի խոսքով՝ նույն դեմքերը՝ տարիներ կամ ամիսներ հետո՝ ուրիշ վերնագրերով ու տաղավարատիպ ինչ-որ տարածքում նստած․․․

 Հաշվեցինք՝ մեր 10 հարցազրույցների դիտումներն իրար հետ վերցված ավելի շատ են, քան նորելուկներից ոմանց բոլոր հարցազրույցների ընդհանուր դիտումները։

Բայց խոսքն այդ մասին չէ․․․  Հարցազրույցավարներից երկուսը վերջերս իրար հետ են «հարցազրույց վարել» ու միտք արտահայտել, որին , ոչ հաճույքով, ստիպված ենք անդրադառնալ։

Հարցազրույցավարերից մեկը՝ Մհեր Բաղդասարյանը միտք է արտահայտել, որ առաջինն է, որ յութուբյան հարցազրույցների շարք է սկսել, իսկ մյուսը՝ Ամալյա Հովհաննիսյանն էլ ավելացրել է, որ առաջ էլ են եղել, բայց որակն այն չի եղել։ 

Մհերի գործն է՝ կարող է ասի, ինչ ուզի,  սակայն տարիներ առաջ, երբ Մհերը հյուրընկալվել էր Asekose.am-ի հաղորդմանը, լավ գիտեր, որ հաղորդումը յութուբյան հարցազրույցների շարք է, որը հեռարձակվում է նաև հեռուստատեսությամբ։

Ամալյայի գործն էլ է՝ կարող է նորից ՝ խոսի՝ խելքին ինչ փչի, բայց, կարծում ենք,  որակի մասին սովորաբար որակ ունեցող մարդիկ պետք է խոսեն։

Ընդհանրապես՝ կարող ենք նաև  ասել, օրինակ, որ որակի մասին ժամանակն է ընդհանրապես խոսում, ոչ թե եթերային թիթեռնիկի պես կերպարները, որ ավելի եթերային իշամեղուի են հիշեցնում։

Գաղտնիք չէ, որ որոշ հարցազրույցավարներ հիմա նոր միջոցներով  են հայտնիի կամ գուցե իրենց երազանքներում՝ «վաստակավորի» համբավ  փորձում ձեռք բերել՝  ֆեյքերով իրենց մասին գովեստի խոսքեր , կոլեգաների մասին՝ վատ մեկնաբանություններ գրելու  և համացանցային «խալտուրայի» այլ մեթոդներով:

Ոմանք էլ ՝ որքան էլ՝  զզվելի է՝  սերիալային մակարդակի իրենց հաղորդումները  գովերգելու համար անբարո ու անորակ քայլերի էլ կարող են դիմել՝ ուրիշներին փորձելով սևացնել: 

Իհարկե, մենք կարող էինք նմաններին պատասխանել դասականի խորհրդով՝ «Արածեք, կովեր, ժամանակը կարճ է» կամ՝ ժողովրդական խոսքով՝ «Երբ արջի ձագերը մեծանում են՝ սկսում են ****-ների հետ խաղալ», կարող ենք ասել, որ ինքնասիրահարված հարցազրույցավարը պատուհաս  է ոչ միայն դիտողի , այլ նրա զրուցակցի համար , կարող ենք նույնիսկ փաստել, որ որոշ  հարցազրույցավարների հաղորդումները նույնքան «մասսայականություն» են վայելում, որքան Դիանա Գրիգորյանի  անմակարդակ  սերիալները, կամ՝  դեռ  եթերային   բոժոժ համարվող  տղուկի  անգրագետ ու հիմար հաղորդումները, բայց ոչ՝ այդ ամենի փոխարեն կարձանագրենք մի բան՝ ժամանակն է ամեն ինչ որոշում:

Ժամանակը, երբ ոմանք Asekose.am-ի հաղորդումներն են դիտում՝ հյուր կանչելու կամ հյուրի համար հարցեր կազմելու, իսկ հետո՝ ինչպես դասականն է ասում՝ նաև պատերի տակ վնգստալու համար։

Ու կապ չունի՝ պատի տակ են ոմանք վնսգստում, թե արդեն  ինչ-որ տաղավարում․․․ Այդ  վնգստոցից է , որ երևում է  որակը նրանց,  իսկ եթե որակը վնգստացող է, նրա գործի որակն էլ նույնը  կլինի՝  տձև դեմքին դաջված։

Այնպես որ, որոշ տղաներ ու աղջիկներ, հեռու խաղացեք, հաճախ հայելու մեջ նայեք, տափակ մի եղեք ու ոչ էլ չար ու մի զարմացեք, որ Ձեզ այս ոճով են պատասխանում, որովհետև դուք պրիմիտիվ եք  ու ձեր խոսքն ու գործն էլ է պրիմիտիվ, նույնիսկ չարությունն ու հիմարությունն է պրիմիտիվ։

Այո , մենք հազվադեպ ենք արձագանքում, հիմնականում արհամարհում ենք ու եթե որոշեք արձագանքեք՝ իմացեք, որ արդեն արհամարհված եք լինելու։ 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more