▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջ նախկիննե՞րն էին մեղավոր, հիմա խաղաղապահնե՞րը․ Սերժ Սարգսյան

 

«Ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ոչ հանքավայրերը, ոչ դրանց ճիշտ կամ սխալ շահագործումը: Նրանք ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախն ու արցախցիներին: Բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվելու: Պատմության մեջ եղել են այնպիսի դեպքեր, երբ արցախցիները դրսևորել են բացառիկ կամք, դժվարություններին, նաև՝ արհավիրքներին դիմակայելու: Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական: Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից՝ ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց՝ դժվարությունների հաղթահարման ուղին: Ակնհայտ է, որ որևէ հույս ՀՀ կառավարիչների նկատմամբ չի կարող լինել: Բայց մենք երևի վերջին անգամ 30 տարի առաջ ենք ունեցել նման կամք, վստահ եմ, այդ կամքը որևէ տեղ չի կորսվել»,- Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ասաց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more