▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջիկայում ադրբեջանական նոր սադրանքների հավանականությունն աճելու է»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանից բավականին նյարդային հայտարարություններ են հնչում, ինչը կապված է նախօրեին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետ։ Ադրբեջանում ծանր են տարել արցախցիների արգելքը՝ հանքարդյունաբերական ընկերություններում մշտադիտարկում անելու և Արցախում ազատ տեղաշարժ իրականացնելու առնչությամբ։

Ճիշտ է՝ արգելքն իշխանության մակարդակով չի իջեցվել և դա Արցախում ապրող մեր հայրենակիցների ջանքերով է եղել, սակայն այս պահին փաստ է, որ Ադրբեջանը վերահսկողություն իրականացնելու իր նպատակները չի իրացրել։

Ստեղծված իրադրությունը հուշում է, որ առաջիկայում ադրբեջանական նոր սադրանքների հավանականությունն աճելու է, որը կարող է դրսևորվել և՛ շփման գծում, և՛ քաղաքական մակարդակում, չի բացառվում, որ 2 մակարդակում զուգահեռ։

Այլ տարբերակ չկա, պետք է պատրաստվել Ադրբեջանի հաջորդող ճնշումներին, և սա միայն Արցախի ու Արցախի իշխանությունների խնդիրը չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more