▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին անգամ Մենուայի նկարը երբ տեսա, ինձ թվաց իմ որդին` Արեգնա մեծացել.Քրիստինե Պեպելյան

Դիտեք նաև՝

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր «Կամուրջներ» հաղորդման շրջանակներում հյուրընկալել է երգչուհի Քրիստինե Պեպելյանին: 

ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ Քրիստինեն խոսել է 44-օրյա պատերազմի և դրա հետքի մասին․ «Դա մի չլցվող դատարկությունա, որ բոլորիս հետ միշտա լինելու: Ես շատ եմ ուզում մի օր, երբ որ կլինեմ Հայաստանում, շատ եմ ուզում մի օր Արեգը եռաբլուր գնա:Չգիտեմ ես կամ տղաս կդիմանանք դրան, բայց հիմա երբ ինձ հարցնում են, թե երբ եմ Հայաստան գնալու, ասում եմ, որ իմ գլխավոր նպատակը Արեգին Եռաբլուր տանելն է:

Մի քանի օր առաջ խնդրեցի, որ ծաղիկներ տանեն Մենուայի համար, ես առաջին անգամ Մենուայի նկարը, որ տեսա, ինձ թվաց Արեգնա մեծացել, ու ամեն անգամ երբ նայում եմ երեխեքին`մեկը մեկից լույս, մեկը մեկից սիրուն, ջահել, որ մեկ-մեկ խոսում, ասում են ` այ մեր կյանքը դժվար էր, ասում եմ`ի՞նչ դժվար կյանք, ի՞նչ ես խոսում, շուրջդ նայիր… Ես շատ եմ ուզում, որ իմ երեխեն  ճանաչի իրանց դեմքերով, իմանա իրանց`ամեն մեկին իմանա, իմ համար դա հիմա գերնպատակա:

Չեք պատկերացնի, թե ինչա կատարվում իմ հետ, երբ տեսնում եմ տեսանյութեր, լուսանկարներ, որոնց կից դրված ա իմ «Հայ զինվոր» կատարումը, երբ տեսնում եմ էդ կադրերը, ասում եմ`տեսնես հացրելա՞ իմ երգերից մեկի տակ պարի: Ես իմ որդու հետ շատ եմ խոսում զինվորների մասին, ես ուզում եմ ինքը հատ հատ ճանաչի բոլորին,  ինքը շատա սիրում զինվորներին»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more