Առաջին անգամ փողոցը ներթափանցեց ԱԺ, անցավ դարպասների ճաղերի միջով ու մտավ դահլիճ: Աժ նիստերի դահլիճում հայտնվեցին ցուցարար լրագրողներ, դա ուղղակի քաղաքացիական հանրության պայքարի արդյունքն էր: Լրագրողները, ովքեր մասնագիտական տեսանկյունից պիտի լինեն լոյալ,չներկայացնեն իրենց կարծիքն ու զբաղվեն իրադարձությունների ու փաստերի արտացոլմամբ, դարձան գործող անձինք ու ներկայացրեցին իրենց քաղաքացիական դիրքորոշումը, ինչ-որ տեղ կատարելով «ինքնասպանություն»: Դա շատ հուզիչ ու տպավորիչ տեսարան էր, ես ցնցված էի ու անգամ համարում էի քաղաքացիական հանրության հաղթանակը, միայն արդարության, ճշմարտության ու անշահախնդիր պայքարի տեսանելիության պարագայում հնարավոր է նման ակցիայի իրականացում: Շնորհակալություն: