▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Սարգսյանը Բակո Սահակյանի հրավերով Արցախում կնշի եղբոր ծնունդը

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Այսօր լրանում է սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը։ Տեղեկացանք, որ դեռ երեկ տիկնոջ հետ Արցախ է մեկնել Արամ Սարգսյանը՝ եղբոր ծնունդը Բակո Սահակյանի հրավերով նա կնշի հենց Արցախում։ Ուշագրավ է, որ ԵԿՄ-ում տեղյակ չէին այդ մասին։ «Չէ, տեղյակ չենք, չենք քննարկել»,- մեզ ասաց փոխնախագահ Վազգեն Վարդանյանը։ ԵԿՄ-ում դեռեւս չընտրված նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ վաղ առավոտից կմեկնարկեն միջոցառումները, հենց վարչությունում ծաղիկներ կխոնարհեն Վազգենի կիսանդրու առջեւ, ապա կուղեւորվեն Եռաբլուր, որտեղ ներկա է լինելու նաեւ ռազմաքաղաքական էլիտան։ Հաջորդ կանգառը կլինի Արարատում՝ սպարապետի տուն-թանգարանում, հնարավոր է զորամաս այցելեն, զուգահեռ ԵԿՄ բոլոր տարածքային կառույցներում նույնպես կնշեն 60-ամյակը։ 

 

 

 

 

 

 

 

 


Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով, հիշեցնենք, կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը հատկացվելու է մոտ 13 միլիոն դրամ, ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more