▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց ռնգակալի պիդբուլը հարձակվել էր երգչուհի Լայանայի Տեդի անունով շան վրա

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Երևանի Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկի շենքերի բնակիչները ուշ գիշերն արթանցել են շան կատաղի հաչոցներից ու վնգստոցներից:

Asekose.am-ին ահազանգող բնակիչները, ովքեր բնակվում են Էստոնական 25 հասցեում, նշել են, թե սկզբնական շրջանում մտածել էին, որ «շուն են կռվացնում» , սակայն ավելի ուշ պարզվել է, որ Տեդի անունով շան վրա հարձակվել է պիդբուլ ագրեսիվ ցեղատեսակի  շուն, որից հետո էլ սկսել է շան տերերի վիճաբանությունը: Չնայած պիդբուլը եղել է առանց ռնգակալի, բարեբախտաբար, Տեդին վնասվածքներ չի ստացել, քանի որ նրան կարողացել է պաշտպանել տերը: 

Մեր տեղեկություններով Տեդի անունով  շունը պատկանում է երգչուհի Լայանային`Լիաննա Թևոսյանին. պիդբուլի հարձակման պահին Տեդիի կողքին եղել է Լայանայի ամուսինը` Ռոլանդը:

Նշենք, որ ըստ համապատասխան իրավական ակտերի` պարտադիր պահանջ է՝ ագրեսիվ ցեղատեսակի բոլոր շները հանրային վայրեր պետք է դուրս բերվեն միմիայն դնչկալներով: 

 

Հիշեցնենք, որ այս առումով քաղաքային իշխանությունների բացթողման մասին քննարկումներ ծավալվեցին, երբ  մայիսի 10-ի երեկոյան, Հյուսիսային Պողոտայում առանց ռնգակալի պիտբուլ ցեղաստեսակի շունը հարձակվել էր հարևանությամբ զբոսանքի դուրս բերված մեկ այլ շան վրա և խեղդել նրան։ 

 

Հյուսիսային պողոտայի պատահարի «հերոս» պիտբուլի տիրոջ նկատմամբ վարչական ակտ էր կազմվել

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more