▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 100 երեխաներ ֆուտբոլ են խաղացել

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8 թիմերի շուրջ 100 երեխաների մասնակցությամբ ֆուտբոլի մրցաշարի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով մրցաշարի մասնակիցներին` մարզիչներին և կրթադաստիարակչական հաստատությունների տնօրեններին, Արամ Սուքիասյանը նշել է, որ մարզամշակութային այդպիսի միջոցառումներն  առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մեր հասարակությանը լիարժեք մերվելու լավ նախադրյալներ են ստեղծում, ինչի շնորհիվ  ի հայտ են գալիս նաև տաղանդաշատ երեխաներ:

Քաղաքապետի տեղակալը 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերին հանձնել  է  Երևանի քաղաքապետի դիպլոմներ, գավաթներ և մեդալներ: Հաստատությունների տնօրեններին և մարզիչներին հանձնվել են շնորհակալագրեր: Խրախուսական մրցանակներ են հանձնվել լավագույն դարպասապահին և մի շարք այլ ֆուտբոլիստների:

Հիշեցնենք, որ մրցաշարը նախաձեռնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության  բաժինը՝ աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի հետ համատեղ: Կրթօջախները ներկայացնող թիմերը գործում են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ: Առաջին տեղը կիսել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոս» մանկական գյուղի մանկատան թիմն ու ՀՀ ԿԳՆ  հ. 15 հատուկ դպրոցի լսողության խանգարում ունեցող երեխաների կրթահամալիրի «Արարատ» թիմը: Երկրորրդ տեղում են  Երևանի քաղաքապետարանի ենթակայության խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների հ. 8 դպրոցի «Զեյթուն» թիմն ու ՀՀ ԿԳՆ հ. 1 կրթահամալիրի «Էրեբունի» թիմը: Երրորդ տեղն զբաղեցրել են քաղաքապետարանի ենթակայության հ. 6 հատուկ դպրոցի «Բարսելոն» թիմը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հ. 2 խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը:  Շրջանաձև մրցակարգով անցկացվող առաջնությունը սպասարկել է  ՀՖՖ մրցավարական անձնակազմը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more