▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ-Արմենիան 10 հոգով ոչ-ոքի խաղաց Ակադեմիա Պուշկաշի հետ, բայց զիջեց դիմակայությունում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս մրցել է հունգարական «Ակադեմիա Պուշկաշ» թիմի հետ և ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտել հանդիպումը: Երևանում կրած նվազագույն հաշվով պարտության արդյունքում, սակայն, Վարդան Մինասյանի թիմը դիմակայությունն ավարտել է 3:4 հաշվով և զիջել մրցակցին՝ դուրս մնալով հետագա պայքարից:

Պատասխան խաղի հաշիվն արդեն 8-րդ րոպեին բացել են «Պուշկաշի» ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսի վերջնամասում 40-րդ րոպեին, «Արարատ-Արմենիայի» կազմում հաշիվը հավասարեցրել է Արթուր Սերոբյանը, իսկ մինչև ընդմիջում՝ 44-րդ րոպեին, Հովհաննես Հարությունյանն առաջ է մղել իր թիմին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում, սակայն, Ժոլ Նադտը դուբլ է ձևակերպել և հաշիվը հավասարվել է՝ 2:2, իսկ 62-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» մնացել է 10 հոգով, երբ Ամոս Նոնդին հեռացվել է խաղադաշտից:

Վարդան Մինասյանի թիմի կազմում ևս մեկ գնդակ հեղինակել է Ջոնաթան Դուարտեն՝ 85-րդ րոպեին գրավելով տանտերերի դարպասը: Սակայն, հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին հունգարական թիմի կազմում Արտյոմ Ֆավորովը հաշիվը նորից հավասարեցրել է՝ 4:4:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք՝ «Արարատ Արմենիայի» հարձակվողներ  Հովհաննես Հարությունյանի,  Արթուր Սերոբյանի և  Ջոնաթան Դուարտեի  գեղեցիկ գոլերը՝ «Պուշկաշ Ակադեմիայի» հետ խաղում

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more