▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատ»` ՀՀԿ-ի հեռուստաալիքը, դեռ եթեր դուրս չեկած, անվանափոխվել է. «Հրապարակ»

«Հանրապետական կուսակցության հեռուստաալիքը, դեռ եթեր դուրս չեկած, անվանափոխվել է: Շաբաթվա վերջին հաղորդումների ցանկի, աշխատակիցների օրակարգի եւ այլ հարցերի հստակեցման հետ մեկտեղ քննարկման է դրվել հեռուստաընկերության անվանումը եւ որոշում է կայացվել այն անվանել ոչ թե «Հայք», այլ՝ «Արարատ»:

Մեր տեղեկություններով, հեռուստաընկերությունը եթերում կլինի մարտի 15-ից, իսկ աշխատակիցները մարտի 2-ից արդեն աշխատանքի են գնում: Նրանք հիմնականում երիտասարդներ են, ՀՀԿ հեռուստաընկերության շարքերն են համալրվել ԲՀԿ-ի «Կենտրոն» հեռուստաընկերությունից օրերս կամայականորեն հեռացված որոշ լրագրողներ: Հեռուստաընկերությունը տեղակայված է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, մասնավորապես՝ այն տարածքում, որտեղ սովորաբար ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բրիֆինգ է տալիս ՀՀԿ նիստերից հետո:

Մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ «Արարատի» աշխատակիցների համար նոր տեխնիկա է գնվել, իսկ որոշ մասով էլ նրանք կօգտվեն «Արմենիա» հեռուստաընկերության տեխնիկայից: Հեռուստաընկերության գործունեության պատասխանատվությունը դրված է Արման Թերջանյանի վրա, ով եղել է «Արմնյուզի» գործադիր տնօրենը: ՀՀԿ-ականները մտադիր են նոր հեռուստաընկերությունում շեշտադրումը դնել պատմամշակութային, գաղափարախոսական, ժողովրդական, ազգային հաղորդումների վրա:

Առաջիկայում ուշադրության կենտրոնում կլինեն Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Ապագայում, իհարկե, կլինեն նաեւ քաղաքական հաղորդումներ, թոք-շոուներ, «Արարատը» կօգտագործեն ընտրություններին ընդառաջ եւ դրանց համար»:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more