▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված վերջին օրերին տարածված լուրերի հետ:

Դրա մեջ նշվում է. «Ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկություններին, թե «Արարատ» ֆուտբոլային ակումբը չվճարված պարտքեր ունի իր նախկին ֆուտբոլիստների հետ, տեղեկացնում ենք, որ այդ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում:

Կապված Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել, նշենք, որ ֆուտբոլիստի և թիմի ղեկավարության փոխադարձ համաձայությամբ աշխատանքային պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ լուծարվել է իրավական փաստաթղթով և կողմերը միմյանց հանդեպ որևէ պարտավորվածություն չունեն, ներառյալ ֆինանսական հարցերը:

Կից ներկայացնում ենք Նորայր Գրիգորյանի և ակումբի ղեկավարության միջև պայմանագրի լուծարման համաձայնագիրը»:

2222

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more