▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզի բնակիչները զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների պատճառով

 

«Ժամանակ»  օրաթերթը գրում է. «Արարատի մարզի բնակիչները չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով: Մասնավորապես՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է Սերգեյ Ատոմյանը, ում հայրը՝ Սամվել Ատոմյանը, երկար տարիներ աշխատելով ոստիկանությունում՝ ակտիվորեն մասնակցել է իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաները ցրելով և ցուցարարների նկատմամբ հետապնդումներ կազմակերպելով: 

 


Սամվել Ատոմյանը ակտիվ է եղել նաև ապրիլյան դեպքերի ժամանակ՝ մասնակցելով Նոր կյանք գյուղի այն ժամանակ դեռևս ՔՊ-ական գյուղապետ, հետագայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների կալանավորմանը: Չնայած դրանից հետո Ատոմյանը պաշտոնի բարձրացում ստացավ՝ դառնալով Արտաշատի ոստիկանապետ»:

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more