▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզպետն ու ոստիկանապետը պաշտոնա՞նկ կարվեն

Արտաշատում լուրեր են շրջում, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը եւ ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը՝ ԱԺ նախագահի եղբորորդին, կարող են շուտով պաշտոնանկ արվել: Դա կապված է մարզում նախագահի ընտրությանը իշխանության համար ցածր արդյունքներ գրանցելու հետ:

Այս մասին գրում է Լրագիր.am-ն ու նշում, որ  արարատցիները հետաքրքիր մանրամասներ են պատմում հատկապես ոստիկանապետի վերաբերյալ:

Նա մարզի Դիմիտրով գյուղի փեսա է եւ պարծեցել էր, որ այդ գյուղում Սերժ Սարգսյանը 100 տոկոս է «խփելու»: Այնինչ, պարզվել է, որ Սերժ Սարգսյանը ստացել է տասնյակից քիչ ավելի ձայն, իսկ 1000-ից ավելի ընտրող ունեցող գյուղը քվեարկել է ընդդիմության օգտին:

Երեկ էլ, մարզի Արարատ քաղաքում ամենուր փակցրել են Րաֆֆի Հովհաննիսյանի նկարները, որն իրարանցում է առաջացրել Հովիկ Աբրահամյանի «ցեղական վոտչինայում»:

Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 22-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի էր ունեցել ավտովթար. Սիմոնյանների ընտանիքի 4 տարեկան տղային անձնական օգտագործման Ռենջ Ռովեր ավոտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Արսեն Աբրահամյանի դուստրը: 4 տարեկան տղան ծնողների 5 տարի սպասված առաջնեկ և մինուճար երեխան էր, ով մահացել էր ավտովթարից: Սակայն ոստիկանությունն այդպես էլ ընթացք չէր տվել այս գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more