▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաս Օզբիլիսն ու Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահի հավանական թեկնածուներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետի ավարտին մնացել է երեք օր։

Նյուզ.am Սպորտ-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով թեկնածություն առաջադրելու մտադրություն ունեն ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսը եւ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։

Նոյեմբերի 22-ին Արաս Օզբիլիզը մամուլի ասուլիսում հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կայքը՝ նշելով, որ Օզբիլիսը հանդես է գալու «շատ կարեւոր ուղերձով»:

Նախագահի թեկնածու կառաջադրի նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտնել էր, որ ինքը չի առաջադրվի, սակայն ակումբն այլ թեկնածուի կառաջադրի:

Թեկնածուների առաջադրման վերջնակաժամկետը  2023թ. նոյեմբերի 23-ն է ներառյալ։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more