▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախ, դու սպասիր, Ջենիֆերին ենք բերում...»

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ իշխանությունը որոշեց հերքել իմ հայտնած տղեկությունը, որ 23,2 միլիոն դոլար են ծախսելու համերգների վրա՝ հիմա մի «բոնուս» էլ կտամ.

Այս իշխանությունը որոշել է եկող տարի Հայաստան բերել Ջենիֆեր Լոպեզին և դրա համար ծախսել շուրջ 8 միլիոն դոլար:

Արցախ, դու սպասիր, Ջենիֆերին ենք բերում...

Ապացույցը՝ կցվում է»։

Նշենք, որ կառավարությունը հերքել է, թե ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար։

«Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:

Համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում, և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության ու այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը», - «Ազատությանը» փոխանցել են կառավարությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more