▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցի մարզիկները դարձել են Եվրոպայի չեմպիոններ

Մայիսի 17-20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունում արցախցի մարզիկները գրավել են վեց մրցանակային տեղ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է Արցախից յոթ մարզիկ: Նրանցից երեքը գրավել են առաջին, երեքը` երրորդ տեղ:

Եվրոպայի  չեմպիոններ են դարձել պատանիների առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգում Արսեն Բաղրյանը,  60 կգ քաշային կարգում Վարդան Աբրահամյանը  և մեծահասակների առաջնությունում 56 կգ քաշային կարգում՝ Հայկ Գասպարյանը:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել երիտասարդների առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում Դավիթ Դանիելյանը, իսկ  մեծահասակների առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում՝ Գորիս Սարգսյանը և 65 կգ քաշային կարգում՝ Հայկ Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more