▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցի սամբիստ Դավիթ Հովսեփյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել Եվրոպայի չեմպիոն

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը՝ Հին աշխարհամասի 26 պետության ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, առաջնության առաջին օրը մրցագորգը տրամադրվել էր պատանիներին: Մեր մարզիկները նվաճել են երկու բրոնզե մեդալ. աղջիկների մրցապայքարի 50 կգ քաշային կարգում 3-րդ տեղն է զբաղեցրել Սյուզաննա Կիրակոսյանը, տղաների 64 կգ քաշային կարգում՝ Մեսրոպ Նիկոյանը:

Այսօր ասպարեզ են մտել երիտասարդական հավաքականի սամբիստները: 58 կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Հովսեփյանը եզրափակիչում հաղթելով ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին, դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Մայիսի 28-ին և 29-ին տեղի կունենան տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի մրցամարտերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more