▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախը Հայաստան է»․ Ռումինացի երկրպագուներ

Ռումինական «Ֆարուլ» ակումբի երկրպագուները Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի`  «Ուրարտուի» դեմ խաղում պաստառ են պարզել՝ «Արցախը Հայաստան է» (Artsakh is Armenia) մակագրությամբ։
Երեւանում կայացած «Ուրարտու»-«Ֆարուլ» հանդիպմանը Ռումինիայից մոտ 50 հոգի կար, ովքեր երկրպագում էին իրենց երկրի չեմպիոնին, սակայն չմոռացան իրենց մրցակիցներին համերաշխություն դրսևորել՝  Արցախի շրջափակման հարցում։

Նշենք, որ Երևանի «Ուրարտուն» ընդհանուր 4-6 հաշվով պարտվեց ռումինական «Ֆարուլին» և դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more