yerkir.am-ը հոկտեմբերին հարցազրույց էր ներկայացրել Սերժ Սարգսյանի ծնողների հետ` նախաբանում գրելով. Ազատ պապը, որին տղայի` ՀՀ նախագահ դառնալուց հետո էլ շարունակում են այսպես դիմել Արցախում, այլեւս ամեն օր տանից դուրս չի գալիս` նարդի խաղալու. առողջությունն արդեն այն չէ: Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները) է Ազատ Սարգսյանի տունը:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմն այսօր տեղեկացրել է, որ դեկտեմբերի 16-ին, 84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը: