▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում.galatv.am

galatv.am-ը գրում է. «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեն հայտարարություն էր տարածել, որով կոմիտեի անդամները դատապարտում են Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Արցախը ոչ միայն իրավաբանորեն, այլև անգամ իր պատկերացումներում Հայաստանի մաս չէ»: Կոմիտեի անդամ Մխիթար Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, թե հայտարարությամբ դեռևս ամեն ինչ ասված չէ, պատրաստվում են ավելի կոշտ արձագանքել Սերժ Սարգսյանի խոսքերին. «Մենք դեռ մեղմ ենք վերաբերվել ՀՀ նախագահին՝ հաշվի առնելով, որ նախագահ է: Եթե նույն քաղաքականությունը շարունակվի, մենք ավելի կոշտ կվերաբերվենք, որովհետև ոչ ոք իրավունք չունի, լինի դա արցախցի, հայ, սփյուռքահայ, թե նախագահ, իրավունք չունի ոչ մի թիզ հող հանձնելու»,-նշել է կոմիտեի անդամը:

Ասել է նաև, թե Ստեփանակերտում առաջիկայում պատրաստվում են անցկացնել հանրահավաք, այժմ գործողությունների ծրագիր են մշակում. «Որպեսզի մարդիկ տեղյակ լինեն: Այստեղ՝ Ստեփանակերտում, իհարկե ակտիվ մասսայի մոտ վերաբերմունքը բացասական է, էստեղ մարդիկ տեղյակ էլ չեն, պատկերացում չունեն ինչ է կատարվում, բոլորը չէ, որ քաղաքականությամբ են զբաղվում, իսկ այն մարդիկ, ովքեր ակտիվ են, պատերազմին են մասնակցել, մեծ ներդրում ունեն, շատ լավ հասկանում են, որ մեծ վտանգների հետ է կապված Մաքսային միությանը միանալը, Եվրասիական միությանը, սա նորից Ռուսական կայսրության վերականգնում է իր բոլոր հետևանքներով, ռուսական զորք, Արցախի տարածքների հարց, Ադրբեջանի սիրաշահում և այլն: Մարդիկ սկզբում չեն պատկերացնում, հետո դանակը ոսկորին որ հասնում է, ասում են՝ ինչի չասեցիք, չբացատրեցիք, հիմա մենք բացատրում ենք»,- նշել է Մխիթար Ավետիսյանը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more