▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք Ծառուկյանը կուզի, որ ԲՀԿ-ում մի Աշոտյան ավել լինի

Դիտեցի Արմեն Աշոտյանի հարցազրույցը , որտեղ նա ասում է 
«Ծառուկյանն էլ է մերը, Փաշինյանն էլ է մերը, Զոհրաբյանն էլ է մերը, մենք էլ իրենցն ենք»:

Ես անկեղծ ցանկություն չունեմ խառնվելու «Կլեոպատրա»-«Կեսար» հարաբերությունների մեջ, և մեծ հաշվով ինձ չի էլ հետաքրքրում կուզենա արդյոք Ծառուկայանը, որ ԲՀԿ-ում մի Աշոտյան ավել լինի: Հասկանում եմ նաև , որ ամեն պատեհ և անպատեհ առիթով հակառակ կողմում կանգնած Փաշինյանի ազգանունն ասելիս պ-ն Աշոտյանը փորձում է իր խոսքին կշիռ հաղորդել և համոզիչ թվալ: 
Բայց մի բան անկեղծ անհասկանալի է :

Երբ ասում է «մենք», ում նկատի ունի: Ովքեր են իրանք, քանիսն են իրանք և ով իրանք չեն: Արդյոք իրանք դա նաև Տիգրան Սարգսյանն է, թե  «մենքը» դա արդեն միայն Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանն են, որքանով իրանք Սաքուլիկ են և որքանով վերջապես իրանք Սաքուլիկենցն են: Եվ վերջապես, եթե կանք մենք, ապա ովքեր եք դուք:

Ալեն Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more