▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյոք նորանշանակ նախարարը «կենթարկվի՞» Հայկ Հարությունյանի խաղի կանոններին

 

ASEKOSE.am-ի տեղեկություններով՝  ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի և նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի հարաբերություններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Հայկ Հարությունյանը արհամարհում է  նորանշանակ նախարարին, և նախկինի պես աշխատանքի չի ներկայանում, կամ էլ՝ միայն երեկոյան ժամերին՝ 2 ժամով՝ թքած ունենալով բոլորի վրա: 
Մեր տեղեկություններով՝ պայթյունավտանգ և լարված  իրավիճակ է ստեղծվել. աշխատակազմը սպասում է՝ թե արդյոք նորանշանակ նախարարը կենթարկվի՞ Հայկ Հարությունյանի խաղի կանոններին և ստիպված կլինի աշխատել տեղակալների հետ, ինչպես դա անում էր նախկին նախարարը:
Համակարգը լարված սպասում է, թե վերջապես  կպարզվի՞՝  ով է համակարգի ղեկավարը: 
hamakargy larvac spasume te verjapes kparzvi te ove hamakargi xekavary minc ayt hamakargy amboxjovin qayqayvac vicakume pastaci anhayte  RAFIK HOVHANNISYANNE XEKAVARUM -- texakali masine te hayky dez havatacnumem
Հայկ Հարությունյանը նշանակման օրվանից աշխատանքի չի ներկայացել նախատեսված ժամերին: Եղել են դեպքեր, երբ մարդիկ ամսով ընդունելության են սպասել:  Ամիսներով փաստաթղթեր չեն ստորագրվել: 
 Նույնիսկ շատերը կատակում են,  թե նախարարները նրա մոտ նախարար են աշխատում:
Մեկ այլ տեղեկություն ևս պարզ է դարձել ASEKOSE.am-ին՝ Դատապարտյալների հիվանդանոցի մասին հրապարակումներից հետո Արամ Խաչատրյանին երեք հնարավոր ճանապարհ է սպասվում.  կհեռացվի պաշտոնից, քննության նյութերը կտեղափոխվեն դատախազություն, կամ՝ կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն՝ հանցագործությունը թաքցնելու համար:

ASEKOSE.am-ի տեղեկություններով՝  ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի և նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի հարաբերություններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:

Մեր աղբյուրները պնդում են, որ Հայկ Հարությունյանը արհամարհում է  նորանշանակ նախարարին, և նախկինի պես աշխատանքի չի ներկայանում, կամ էլ՝ միայն երեկոյան ժամերին՝ 2 ժամով: Մեր տեղեկություններով՝ համակարգում լարված  իրավիճակ է ստեղծվել. աշխատակազմը սպասում է՝ թե արդյոք նորանշանակ նախարարը «կենթարկվի՞» Հայկ Հարությունյանի խաղի կանոններին և ստիպված կլինի՞ աշխատել նրա տեղակալների հետ, ինչպես դա անում էր նախկին նախարարը:

 Իսկ մինչ այդ, ըստ մեր աղբյուրների,  համակարգն ամբողջովին քայքայված վիճակում է. եղել են դեպքեր, երբ մարդիկ շաբաթներով  ընդունելության են սպասել, ամիսներով փաստաթղթեր չեն ստորագրվել:

Նշենք, որ Հայկ Հարությունյանի բացակայությունների ընթացքում համակարգը  փաստացի ղեկավարվում է  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ  Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more