▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևածագը չի ուշանա.մի քիչ լուսանում է

Ժամը մութ է... Ելքը երկրից շարունակվում է: Բնիկ տարրի - Հայի որոշումն է: Տարօրինակ որոշում: Բռնազավթիչ տարրը պինդ է բռնել - իր գործը լավ գիտի: Խորն է անդունդը, որտեղ հայտնվել է Հայը:

Բայց բռնազավթիչը մի բան հաշվի չի առել: Այդ խոր անդունդից ոչինչ չի երևում - միայն ԵՐԿԻՆՔԸ: Եվ աստղերն են երևում: Բռնազավթիչը չգիտի, թե ինչ է երկինքը: Նա նաև աստղեր չի տեսնում: Նա նայում է իր ոտքի տակի հողին, ապա գրկում է հողը: Ապա ուտում է հողը - ագահորեն:

Հայը անդուդի միջից նայում է Երկնքին: Նա տեսնում է կայծկլտացող աստղեր: Գալակտիկաներ: Գուցե նաև Արարչին է տեսնում: Նա կորցնու՞մ է հողը: Նա միայն երկինքն է տեսնում: Եվ ի՜նչ զարմանք - երկինքը շառագունում է: Արևածագը չի ուշանա: Մի քիչ լուսանում է: Հայը տեսնում է անդունդի վրա ծաղկած մասրենին: Մի այրող արցունք ընկնում է անդունդի մի բուռ հողին:

Լևոն Դռնոյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more