▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքի ճնշման ներքո Երևանը դադարեցրեց մասնակցությունն աշխատանքային խմբերին․ Զախարովա

Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնմանը 2023 թվականի հունիսին, սակայն Արևմուտքի ճնշման ներքո Երևանը դադարեցրեց մասնակցությունը աշխատանքային խմբերին և բոլոր եռակողմ ձևաչափերին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Բացի այդ, Զախարովան նշել է, որ նոյեմբերի 10-ի համաձայնագրի հիման վրա կառուցվել է եռակողմ համաձայնագրերի մի ամբողջ համակարգ, ներառյալ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են խաղաղության պայմանագրի մշակումը, տրանսպորտային շրջափակումների վերացումը, սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, ինչպես նաև երկրների քաղհասարակությունների միջև կապերի զարգացումը։

«Այս հիմքի շնորհիվ մեզ հաջողվեց հասնել շատ հարցերում իրական, բովանդակալից արդյունքների»,- նշել է Զախարովան։

***

Ռուսաստանն ինքն էլ էր դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, ինչի մասին բազմիցս բացահայտ հայտարարել է։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան էլ էր քննադատում, հատկապես երբ արևմտամետներն սկսեցին արգելափակել Մինսկի խմբի աշխատանքը: 

«Այն թաղվեց արևմտյան երկրների ձեռքով»,– ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more