▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արևմուտքի խամաճիկի վերածված նախագահը վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ
Այն, որ պատմական Լոռու (Տաշիր-Ձորագետի թագավորություն) պատկանելության խնդիրը մշտապես զգայուն թեմա է եղել հայ-վրացական հարաբերություններում, դա նորություն չի: Բայց դա եղել է Հայ-վրացական հարաբերությունների քննարկման թեմա, այլ ոչ ՀՀ-Վրաստան:
Այսինքն՝ հարցը եղել է հայ և վրացի պատմաբանների, կրոնական-եկեղեցական շրջանակաների, հասարակական- քաղաքական և մշակույթի գործիչների տիրույթում. վրացիներն ասել են միշտ՝ Լոռին (իրենց տերմինաբանությամբ՝ Լոռեն) իրենցն է եղել, և Ստալինը 1921 թ. Կովբյուրոյի պլենար նիստերի ընացքում դավաճանությամբ հանձնել է Հայկական ԽՍՀ-ին, հայկական տեսակետն էլ հակառակն է՝ Լոռին (Տաշիր-Ձորագետի թագավորությունը) եղել է հայկական և հայապատկան:
Վրաստանի նախագահը ինչո՞ւ է հանկարծ որոշել նախագահից վերածվել ինչ-որ տուրիստական ընկերության գովազդը տարածողի (աբսուրդ)՝ զուգահեռ «հրահրելով հին վերքերը» (Վրաստանում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Արշակ Ջամալյանի խոսքերն են):
Նախագահը թվարկում է քաղկեդոնիկ մշակույթի մեծագույն նմուշ հանդիսացող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ և սրտամռունչ կերպով հայտարարում. «Պատմական Վրաստան։ Եզակի մշակույթ, որը ցավոք մնացել է Լոռեում։ Հիշենք, թե որքան հեռու ենք եղել, հարգենք հավերժական, խորհրդավոր, մեծ Վրաստանը»։
Նպատակը ենթադրելի է. Վրաստանի ընդդիմադիր և Արևմուտքի խամաճիկի վերածված նախագահը՝
1. վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար,
2. Հայ-վրացական քննարկման թեմա հանդիսացող «հին վերքերը» փորձում է սարքել պաշտոնական՝ ՀՀ-Վրաստան վեճի առարկա և ստոր խառնակչությամբ, չբավարարվելով Վրաստանի ներսում լարվածության և առճակատում նախապատրաստելու փորձերից, նույնքան անհաջող կերպով փորձում է այդ լարվածությունը «արտահանել» ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերություններ:
Վերոնշյալը թույլ չտալու համար անհրաժեշտ է նշված հայտարարությունը պարզապես դիտարկել Վրաստանի նախագահի աթոռին նստած և իրենից ոչինչ չներկայացնող ոմն արկածախնդիր տիկնոջ մանր խառնաչկություն, արևմտյան գործակալական ցանցը համակարգող մեկի կարապի երգ»:

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անգլիայի թագուհու դագաղի մոտ սելֆի անող Վահագն Խաչատուրյանը Վրաստանի նախագահին կարձագանքի՞։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է վրացական տուրիստական օպերատորներից մեկի գրառումը Լոռի և Տաշիր այցելության մասին, որտեղ Ախթալայի, Քոբայրի, Սանահինի, Օձունի վանքերը կոչված են «պատմական Վրաստան»։

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող, պետական բյուջեից հսկայական փողեր ստացող, Անգլիայի թագուհու դագաղի մոտ սելֆի անող, Խաչատրյան ազգանունը Խաչատուրյան դարձրած Վահագնը կարձագանքի՞ Վրաստանի նախագահի սադրիչ արարքին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more