▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արևմտյան երկրները թքած ունեն Հայաստանի ապագայի վրա»․ Զատուլին

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Հայաստանը ԱՄՆ-ից ոչ մի գործողություն կամ աջակցություն չի ստանա։ Այս պարագայում Փաշինյանի ներկայիս իշխանությունը փորձում է բնակչությանը նախապատրաստել դեպի արևմուտք շրջադարձին, որն ամեն տարի ավելի ակնհայտ է դառնալու։
«Սակայն Հայաստանի ղեկավարությունը համառորեն հրաժարվում է ընդունել այն փաստը, որ արևմտյան երկրները թքած ունեն Հայաստանի ապագայի վրա և տեղի ունեցող ամեն ինչում փնտրելու են բացառապես իրենց շահը, որը կարող է չհամընկնել Երևանի շահի հետ»,- հավելել է պատգամավորը։
Նա եզրակացրեց, որ դեռևս չկա որևէ լուծում, որը կօգնի «Հայաստանի կյանքում Ռուսաստանին փոխարինելու հարցում», և դա «հասկանում է անգամ ինքը՝ վարչապետ Փաշինյանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more