▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմտյան Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Մարսելի«Օլիմպիկի» հետ

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արևմտյան Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել հունվարի 6-ին Մարսելի«Օլիմպիկի» դեմ ընկերական հանդիպմանը:

Ընտրանի հրավիրված ֆուտբոլիստներն առաջին մարզումն են ացկացրել:

Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գրանցված է չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիայում (ConIFA) 2015 թվականի մայիս ամսից:

Ֆեդերացիայի կայքը ներկայացրել է նաև հավաքականի առաջին ֆուտբոլիստին` շվեյցարական «Սերվետի» ու Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հրաչ Յագանին:

Արևմտյան Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել (լուսանկարներ)

Բոլոր լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more