▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգամիչը պաշտպանել է Լիսկային

Եթե կիրակնօրյա կրակոցները ՀՀ քաղաքացու տան մոտ հնչած լինեին, այլ ոչ թե ՀՀ օլիգարխի, կասկած չկա, որ սույն քաղաքացին անմիջապես կձերբակալվեր որպես վտանգավոր հանցագործ: Իսկ Լիսկան ոչ միայն ազատվեց դեպքերի զարգացման նման սցենարից, այլեւ ամենաբարձր աջակցությունն ստացավ: Նրա որդու պաշտպանությունը հրատապ կարգով միաժամանակ երեք փաստաբաններ ստանձնեցին, այդ թվում Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն անձամբ, ինչը երբեք չէր պատահել, օրինակ, զինվորական հանցագործություններից տուժած հասարակ բանակայինների դեպքում:

Երեկ նախաքննության անմիջական պատասխանատուն՝ ՀՀ զինդատախազը նույնպես պաշտպանեց Սյունիքի մարզպետին: Նա հավատարիմ լրատվամիջոցներին բրիֆինգի կանչեց եւ հայտարարեց, որ Սուրեն Խաչատրյանը չի եղել փոխհրաձգության վայրում, այսինքն իր տան մոտ, եւ որ կա տեսաձայնագրություն, որից սա ակնհայտ է: Կասկած չկա, որ Սուրեն Խաչատրյանին մաքրելու քաղաքական որոշումն ընդունված է:

ՀՀԿ վերին օղակին մոտ կանգնած աղբյուրից «Հրապարակ»-ը պարզել է, որ այս թեմայով ներկուսակցական քննարկում է եղել: Լիսկային պաշտպանելու որոշման հետեւում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որի հետ Սուրեն Խաչատրյանն ընդհանուր տնտեսական շահեր ունի: Մարզպետին փուռը տալու կողմնակից է եղել Ֆլեշ Բարսեղը, նույն ինքը՝ Բարսեղ Բեգլարյանը: Սյունիքի մարզպետի աթոռին նա ուզում է տեսնել պղնձամոլիբդենայինի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդուն՝ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին: Սակայն հաղթել է այն տեսակետը, թե Զանգեզուրը ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տարածաշրջան է, եւ Մաքսիմի որդին, ազնիվ եւ նվիրյալ ՀՀԿ-ական լինելով հանդերձ, այնուամենայնիվ, թույլ գործիչ է նման մարզը ղեկավարելու համար: Լիսկային դեմ է արտահայտվել նաեւ Էդուարդ Շարմազանովը:

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more