▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արհամարա՞նք, թե՞ հիշողության կորուստ. ապահովագրական ընկերությունների գործունեության «մութ կողմերը»

Asekose.am-ը տարբեր առիթներով գրել է ու առաջիկայում էլ անդրադառնալու է բնակիչների բողոքներին ու դժգոհություններին` կապված  ապահովագրական ընկերությունների գործունեության հետ: Նաև նշել ենք, որ եղել են դեպքեր, երբ  հաճախորդը համաձայն չի լինում ապահովագրական ընկերությունների որոշման հետ կամ ցանկանում է հանրայնացնել խնդիրն, ինչից հետո  հայտնվում է սև ցուցակում: 

Խնդրին նախօրեին անդարադարձել է  «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը` նշելով, որ հատկապես վերջին շրջանում քննարկման առարկա են դառնում Ապահովագրական ընկերությունների գործունեության մութ կողմերը: Ներկայացվող պատմություններից մեկում վթարից տուժած կապանցի կինն արդեն 4 ամիս սպասում է «Ինգո Արմենիայի» փոխհատուցմանը: Մեկ այլ դեպքում նույն ընկերությունը կրկին հրաժարվել է փոխհատուցել մեկ այլ քաղաքացու վնասը` պատճառաբանելով, որ վթարվել են երկու բարեկամկների և այսպես ասած` իբր դա «սարքած» է եղել:

Մանրամասները`  դիտեք «Սուր անկյան» ռեպորտաժում/ տեսանյութի 9-րդ րոպեից/, իսկ Asekose.am-ի անդրադարձն` առաջիկայում: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more