▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արկադի Անդրեասյանը չի վճարել Նորայր Գրիգորյանի աշխատավարձը. ֆուտբոլիստը դիմել է դատարան

armsport.am-ը գրում է.

«Արարատի» նախկին ֆուտբոլիստ Նորայր Գրիգորյանը դիմել է դատարան. պատճառը չստացած աշխատավարձերն են: Գաղտնիք չէ, որ «Արարատ» ակումբում ամեն ինչ որոշում է գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, ով խոչընդոտ է հանդիսացել Գրիգորյանի և այլ ֆուտբոլիստների աշխատավարձերի ստացման հարցում: Այդ ֆուտբոլիստների թվում են նաև Գորիկ Խաչատրյանը, Վահե Մարտիրոսյանը:

Նորայր Գրիգորյանն մեզ հետ զրույցում մանրամասնել է խնդիրը.

«Նախորդ տարվա մայիս, հունիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների աշխատավարձը չենք ստացել: Հոկտեմբերի վերջին մեզ ասացին, որ տալու են աշխատավարձերի 50%-ը: Արկադի Անդրեասյանը մեզ ասաց, որ այդպես է որոշել ակումբի բաժնետեր Վարդան Սրմաքեշը:

Ես 1200 դոլար աշխատավարձ էի ստանում: Որոշեցին հաշվարկով 600 դոլար տալ: Ասացին, որ եթե ցանկանում ենք գումար ստանալ, պետք է ստորագրենք, որ համաձայն ենք: Մենք ապրիլից 6-7 ամիս գումար չէինք ստացել, շանտաժին գնալով ստորագրեցինք, բայց ասացինք, որ մեզ պետք են գումարները: Ասացին, որ ղեկավարի որոշումն է, գումար չեն տալու: 2 օր անցավ, ասացին, որ ես այլևս թիմում չեմ: Ես որոշել էի խաղալ թեկուզ այդ գումարով, բայց իրենց պլանն իրագործեցին; Եթե ասեին, որ թիմում չեմ լինելու, չէի ստորագրի:

Մի քանի տղաներով գնացինք Անդրեասյանի մոտ և հարցրինք պարտք գումարների մասին: Նա ասաց, որ պետք է ղեկավարներին դիմել: Իրականում այդ ամենը կեղծ է, քանի որ անձամբ Անդրեասյանն է զբաղվում բոլոր հարցերով: Չեմ կարծում, թե Սրմաքեշն ընդհանրապես տեղյակ է այս հարցից: Ֆուտբոլիստներով դիմել ենք Սրմաքեշին, բայց պատասխան չի եղել: Կոնկրետ ես իմ աշխատավարձի չափը՝ 1200 դոլար, պայմանավորվել եմ Անդրեասյանի հետ:

Ես այդ թիմում 3 տարի եմ խաղացել, ցանկանում էի նորմալ ձևով իմ աշխատած գումարը վերցնել: Բոլորին դիմել եմ՝ ասելով, որ տվեք իմ գումարը, այնուհետև ես իմ ճանապարհով, դուք՝ ձեր: Ինձ պարտք են 3600 դոլար՝ 600 դոլար 4 ամսվա գումար և հոկտեմբերի ամբողջ աշխատավարձը:

Որոշել եմ դիմել դատարան, եղել է առաջին նիստը: Ինձ համար արժանապատվության հարց է, խոսքը միայն գումարի մասին չէ:

Հավելված են բերել դատարան, որտեղ նշված իմ աշխատավարձի չափը 79 հազար դրամ է: Ես աշխատավարձ ստանալիս մեկ տեղում ստորագրում էի 79 հազար դրամ, մյուսում իմ աշխատավարձի իրական չափը՝ 1200 դոլար. դա եղել է միշտ:

Ես պնդելու եմ, որ Արկադի Անդրեասյանը գա դատարան: Իրենք լավ գիտեն, թե ինձ ինչքան գումար են պարտք: Ինքն է իրավասու, թող գա դատարան և ասի, թե ինչպես է եղել: Այնոհեւտև ես իմ ապացույցները կներկայացնեմ: Ես մինչև վերջ գնալու եմ այս հացով էական չէ Հայաստանում, թե երկրից դուրս: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more