▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ARM 001 լիցենզիայով հանդես եկող հայ ավտոարշավորդի հաջող ելույթը

Ապրիլի 30-ին գերմանական «Նյուրբուրգրինգ» մրցուղում, որը մինչ 2013թ-ն ընդունել է F1-ի մրցարշավներ, կայացել է VLN օղակաձեւ մրցարշավների գերմանական ազգային առաջնության 2016- մրցաշրջանի 2-րդ մրցափուլը՝ DMV 4-Stunden-Rennen 4-ժամյա մրցարշավը:

Մրցարշավին Audi-ի գործարանային թիմի կազմում SP3T դասում մասնակցել է B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը:

Մրցարշավին նախորդած որակավորման մրցումներում ARM 001 լիցենզիայով հանդես եկող հայ ավտոարշավորդի Audi TT-ն 3-րդն էր:

Անձրեւային մրցարշավի ընթացքում տարատեսակ խնդիրների պատճառով թիմը նախ առաջ է թողել բոլոր մրցակիցներին, սակայն ի վերջո ոչ միայն կարողացել է ետ բերել կորցրածն, այլեւ՝ 1 դիրքով առաջադիմել է որակավորման համեմատ: Արդյունքում՝ Գորոյանն ու թիմակիցները 2-րդ ժամանակն են գրանցել SP3T դասում ու 48-րդը՝ ընդհանուր հաշվարկում՝ 179 մեքենաների թվում:

Նշենք, որ Գորոյանի հետ նույն էկիպաժում հանդես են եկել գերմանացիներ Ռուդլ Սփելխն ու Ռոլանդ Վաշկովը:

2 շաբաթ անց Արթուր Գորոյանը LMS Engeneering Team-ի կազմում Audi TT մեքենայով կմասնակցի ADAC ACAS H&R-Cup-ին՝ VLN-ի 3-րդ փուլին:

Իսկ մայիսի 26-29-ին՝ լեգենդար ADAC Zurich 24h Rennen մրցարշավին՝ Նյուրբուրգրինգի 24- ժամյա մարաթոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more