▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Արզումանյան. Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-առաջարկին կտրվի պատշաճ արձագանք

Հայաստանի նախագահին հասցեագրված բոլոր նամակները պատշաճ կարգով ուսումնասիրվում եւ արձագանք են ստանում:

Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն այս մասին ասել է  Նյուզ.am-ին` պատասխանելով  հարցին, թե արդյոք ստացե՞լ են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-առաջարկությունը եւ պատասխանելո՞ւ են նրան։

 

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքում  սենսացիոն հայտարարություն էր արել` որոշակի պայմաններում Սերժ Սարգսյանի դե-ֆակտո նախագահությունը ճանաչելու պատրաստակամության մասին:

Նախկին թեկնածուի առաջարկը ենթադրում է 2013թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, իսկ մինչ այդ, օրենսդրությունում կատարել փոփոխություններ, թողնել բացառապես համամասնականը, արտերկրում ապրող քաղաքացիների քվեարկության ապահովում, կամ նվազագույնը նրանց՝ ցուցակներից հանում, որպեսզի նրանց փոխարեն չլցոնեն բացակա մեր հայրենակիցների հաշվին: Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում: Երրորդ՝ հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի եւ գյուղապետերի ազատում աշխատանքից՝ օգտագործելով կառավարության լիազորությունները: 4-րդ՝ բոլոր ընտրակեղծարարների ենթարկում՝ քրեական պատասխանատվոթյան: Կառավարության եւ ծառայությւոնների վից հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձանց՝ ՀՀ գլխավոր դատախազություն, հարկային եւ մաքսային պետական ծառայություն, ԱԱԾ, արտգործնախարարություն, ԿԳ նախարարություն, վերստուգիչ պալատ, արդարադատության խորհուրդ, հակամենաշնորհային հանձնաժողով:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշել էր, որ նշված դրույթները անբեկանելի են՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more