▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյան. Բարև, Րաֆֆի

Բարև, Րաֆֆի...

Իրականում ցավում եմ, որ օրեր առաջ ի պատասխան մեր հասցեին հնչեցրած վիրավորանքների,ստիպված եղա դիմել ականջ ծակող արտահայտչամիջոցների, ինչը ոչ հաճելի, բայց համարժեք գործելաոճ էր:

Հույս ունեի, դրա առիթը այլևս չեմ ունենա:

Արիուտես, ես լավատես էի:

Այսօր Րաֆֆու նյարդերը տեղի տվեցին և նա ինձ ակնարկեց "ֆեյսբույքան", "փոքր մարդու փոքր գրածներ" բառերով:

Հակասում եք Ձեզ, Րաֆֆի:

Նախ, բարեկրթության մասով եք հակասում ու հանդուրժողականության բացակայությամբ այլակարծության նկատմամբ:

Հետո հակասում եք, երբ "փոքր" անվանելով ինձ և կարծիքներս, պատվի եք արժանացնում և խոսում եք դրանց մասին Ձեր հանրահավաքին:

Հետո հակասում եք, երբ հանձն եք առնում օրենքով գործել, սակայն քաղաքապետարանի կողմից օրենքով մերժված հայտին ի հակառակ կոչ եք անում կրկին հավաքվել Ազատության հրապարակում:

Հետո հակասում եք, երբ օրեր առաջ հայտարարում եք, թե 80/20 հարաբերակցությամբ հաղթել եք, իսկ երեկ ՀՀ Նախագահի մոտ առաջարկում եք "կրկնակի" քվեարկություն:

Հետո հակասում եք, երբ հարգելով ՀՀ Սահմանադրությունը, միաժամանակ ՀՀ Նախագահին առաջարկում եք լուծարել Ազգային Ժողովը:

Ինձ մնում է բարևել Ձեզ:

Բարև, Րաֆֆի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more