▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյան. Գուցե դժվար կպատկերացնեք, թե ինչ հույզեր և զգացումներ են միահյուսվել հոգուս մեջ

Իմ սիրելի ֆեյսբուքահայություն:

Երեկվանից չեն դադարում ձեր շնորհավորանքները, ջերմ ուղերձներն ու բարեմաղթանքները` կապված ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում իմ նշանակման հետ:

Գուցե դժվար կպատկերացնեք, թե ինչ հոգեկան ու բարոյական ապրումներ, հույզեր և զգացումներ են միահյուսվել հոգուս մեջ այդ կապակցությամբ:

Անչափ պարտավորեցնող և պատվաբեր այս նշանակումը առիթ է ընձեռել ինձ ճանաչող և չճանաչող, քաղաքական հայցքներս կիսող և քննադատող, մոտիկ և հեռու հարյուրավոր մարդկանց` իրենց վերաբերմունքն արտահայտելու, ինձ գոտեպնդելու և լիցքավորելու:

Խոստովանեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքականությունն իր դրոշմը թողել էր նաև իմ մասնագիտական գործունեության վրա, թեպետ ես փորձել եմ հասցնել ամեն ինչ:

Մեզ սպասում է դժվարին, բայց կարևոր աշխատանք երկրի կրթական և գիտական համակարգերի հետագա արդիականացման և բարելավման ուղղությամբ:

Անկեղծ ցանկությունս է, որ այդ գործունեության մեջ կրկին զգամ ձեր շունչն ու ներկայությունը:

Կրկին շնորհակալ եմ:

Ձեր` Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more