|
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է, իր խոսքով, Հայաստանի մեդիա տիրույթում Ադրբեջանի և Թուրքիայի շահերն սպասարկող երկու վերլուծաբանների․ «Ինչ-որ մարդիկ փորձագետի, վերլուծաբանի անվան տակ հակահայկական քարոզչություն են իրականացնում տարբեր եթերներում, յութուբյան ալիքներում։ Այս մարդիկ սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, ջատագովում են նրանց տեսակետները։ Այդ մարդկանցից է վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, ով ապրում է ԱՄՆ-ում, ալիք է բացել, վերլուծություններ է ներկայացնում՝ կիսաճշմարտության հիման վրա, մի մասն էլ սուտ է, մի մասն էլ Ադրբեջանի ու Թուրքիայի պրոպագանդան է»,- ասել է Էդմոն Մարուքյանը։ «Հաջորդ անձը հայտնի է որպես սոցիոլոգ Կարեն Սարգսյան, բնակվում է ՀՀ-ում։ Վիրավորական բառապաշարով վերլուծություններ է անում, տարբեր պաշտոնատար անձանց ինչ ասես ասում է, մեծամասնությունը սուտ է ու խաբեություն։ Օրինակ, նա իր եթերում ասում է, որ Թուրքիան Հայաստանի թշնամին չէ, Թուրքիան ցեղասպանություն չի իրականացրել, թշնամին Ռուսաստանն է և հայերին շոկ է սպասվում, երբ Թուրքիան բացի Եղեռնի արխիվները»,- ասել է Էդմոն Մարուքյանը՝ կոչ անելով չսպառել հակահայկական մտքեր արտահայտող «վերլուծաբանների» եթերները։ |
«Արմեն Չիբուխչյանը և Կարեն Սարգսյանը սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը»․ Մարուքյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


