▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից ֆեյսբուքյան գրառման պատճառով

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի   հետ զրույցում լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանը հաստատեց տեղեկությունն, որ իրեն  աշխատանքից ազատել են իր ֆեյսբուքյան գրառման պատճառով:

Արմեն Դուլյանի խոսքով, համենայն դեպս, իրեն այդպես է ասել  Շանթ հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավարը` նշելով, որ իր  ֆեյսբուքյան գրառմամբ հեռուստամեկնաբանը վիրավորել է Շանթ հեռուստաընկերության ղեկավարությանը:  

Արմեն Դուլյանը Asekose.am-ին ասել է, որ իր գրառումը որևէ կապ չի ունեցել Շանթի ղեկավարության հետ, որ ինքը շատ հարգում և գնահատում է այդ հեռուստաընկերության ղեկավարի աշխատանքը և իր գրառումը միայն վերաբերել է իշխանություններին: 

Այս պատմությունից հետո Արմեն Դուլյանը որևէ կերպ չի խոսել Շանթ հեռուստաընկերության ղեկավարի հետ, ով, ըստ լրատվական ծառայության պետի, փոխանցել է, թե իբր վիրավորված է հեռուստալրագրողի գրառումից: 

Արմեն Դուլյանը նշել է, որ իր աշխատանքային ճակատագրին վերաբերող ժողովին մասնակից չեն դարձրել և ինքը խոսքի և արտահայտվելու հնարավորություն չի ունեցել: 

Դուլյանը նաև ասել է, որ չի պատրաստվում դատական հայց ներկայացնել Շանթի դեմ` պարզապես չի պատրաստվում որևէ կերպ այդ հեռուստաընկերության հետ նոր համագործակցության եզրեր գտնել: 

Այս պահին Արմեն Դուլյանը նոր աշխատատեղի առաջարկ չունի, իսկ եթե ունենա` կտեղակացնի ֆեյսբուքյան գրառմամբ: 

Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը մասնավորապես նշում էր, որ ռուսաստանցի և հայաստանցի հեռուստապատասխանատուները պրիմիտիվության մակարդակով նման են : Արմեն Դուլյանը մասնավորապես նշել էր. 

«Բայց ի՜նչ նման ենք... Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է... Ինչպե՞ս կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է...  Բայց ի՜նչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով...»

Նշենք, որ ավելի ուշ Շանթ հեռուստաընկերությունը հայտարարություն տարածեց Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, որի բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորև:

ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները պրիմիտիվության մակարդակով նման են...
Արմեն Դուլյանը, մասնավորապես, գրել էր.«Բայց ինչ նման ենք... Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է... Ինչպես կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է... Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով...»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more